Աշխարհին մեծ վնաս է հասցնում աղբի այրումը, պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ շշերը։ Պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ շշերը սովորաբար քայքայվում են 100-400 տարում։ Տարեկան 8 միլիարդ տոննա պլաստիկ է թափվում համաշխարհային օվկիանոս․ օր-օրի աճում է համաշխարհային օվկիանոսում դրա քանակը։

Շատ երկրներում պոլիէթիլենային տոպրակները վճարովի են խանութներում։ Այսպես պոլիէթիլենի քանակը կրճատվում է։

Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները պլաստիկ շշերն են ու պոլիէթիլենային տոպրակները։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ ես շատ ուրախ կլինեմ, որ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Հայաստանում արգելվի ու զարկ տրվի կենսաբանորեն արագ քայքայվող տոպրակների արտադրությանը։

Այսօր մեծ խնդիր է նաև աղբի այրումը; Չնայած աղբի այրումը կրճատում է աղբի 60-70 տոկոսը, սակայն դա առկա խնդրի նպատակահարմար լուծում չէ։

Այսօր աղբ այրում են ոչ միայն աղբավայրերում, այլ նաև տնամերձ հողամասերում, բակերում, փողոցներում, որը անմիջականորեն ազդում է բնակիչների առողջության վրա, աղտոտում է մթնոլորտը և քայքայում օզոնի շերտը։

Բաց դաշտում աղբ այրելը նույնպես վտանգավոր է։ Այն կարող է հրդեհի բռնկման պատճառ դառնալ, միաժամանակ աղտոտելով շրջապատը։

Կենցաղային և օրգանական ծագման աղբի այրումը բնության է արտանետում մեծ թվով թունավոր գազեր։ Կենցաղային աղբը կարող է ներառել պոլիէթիլենային տոպրակներ, մետաղի կտորներ, տարաներ, անիվներ, էլեկտրոնային սարքեր, հագուստ, մարտկոցներ, շիշ, ապակու կտորներ, ներկեր, փաթեթներ, պլաստմասսայից պատրաստված իրեր և այլն:

Օրգանական աղբը կարող է ներառել այգու թափոններ, ինչպիսիք են խոտը, ծղոտը, չորացած ծաղիկները, տերևները, սննդային մնացորդները (հիմնականում բանջարեղենի և մրգերի կեղևները), ինչպես նաև թուղթը:

Եթե չպայքարենք այս հիմնախնդիրների դեմ՝ դրանք կդառնան աղետի պատճառ։