Խաչիկում արտագաղթի հիմնական պատճառներից մեկն աշխատատեղերի բացակայությունն է: Խաչիկում աշխատատեղերը քիչ են, ինչը բավարար չէ գյուղի բնակչությանը: Աշխատատեղեր կան դպրոցում, գյուղապետարանում և գյուղում գտնվող զորամասում:

Գյուղացիների հիմնական մասի աշխատանք չունենալը սոցիալական վատ վիճակի պատճառ է: Գյուղում աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղացիները դիմում են բանկերի, վարկեր վերցնում՝ հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներ անելու նպատակով:

Ես Շավարշն եմ, ծնվել եմ Խաչիկում։ Խաչիկը Վայոց ձորի մարզում է գտնվում, սահմանկից է Նախիջևանին։ Սովորում եմ Խաչիկի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: Մեր ընտանիքիում միայն մայրս է աշխատում, իսկ հայրս զբաղվում է գյուղատնտեսությամբ

Գյուղի տղամարդկանց հիմնական մասը որպես պայմանագրային զինծառայող աշխատում է գյուղի զորամասում, իսկ մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։

Հողագործությամբ զբաղվողներն էլ մեկ ուրիշ խնդրի առաջ են կանգնում, երբ բերքը հասնում է։ Գյուղը կտրված է հարևան գյուղերից և մարզկենտրոն Եղեգնաձորից։ Գյուղացիները բերքն իրացնելու համար խնդրի առաջ են կանգնում։ Գյուղում չկա հասարակական փողադրամիջոց, որով գյուղացիները կարող են իրենց բերքը տանել շուկա։ Գյուղում միայն խաղողի մթերում է մի քիչ հեշտ։

Իրացման խնդրի պատճառով գյուղացիների որոշ մասը նույնիսկ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ:

 

 

Շավարշ Խաչատրյան