Իմ գյուղն Ուրծաձորն է, որը գտնվում է Արարատի մարզում։

Շատերն ինձ ասում են՝ ինձ նման աղջիկը ինչո՞ւ պետք է սիրի գյուղը, այլ ոչ թէ քաղաքը։ Սիրում եմ, որովհետև, իմ գյուղում ամեն ինչ և ամեն բան հետաքրքիր է և գեղեցիկ։

Կարող եմ վստահ ասել, որ մեր գյուղը միակն է, որտեղ չեն լքում իրենց տները։

Ճիշտ է գնում են արտագնա աշխատանքի, բայց ամպայման վերադառնում են։

Տարիներ առաջ այստեղ զարգացած է եղել ծխախոտագործությունը, իսկ հիմա քչերն են զբաղվում դրանով։

Այստեղ աշակերտները ստանում են միջնակարգ կրթություն, որոնց մի մասը հանրաճանաչ է դարձել։

Գյուղի կենտրոնում է գտնվում մշակույթի տունը, որտեղ երեխաները հաճախում են խմբակների և նորանոր գիտելիքներ ձեռք բերում։ Այստեղ կա երգի, պարի, կարի, գոբելենի, ասեղնագործության, շախմատի, սպորտի, Արևորդի էկոակուբ և այլ խմբակներ։

Ես հաճախում եմ Արևորդի էկոակուբ, որտեղ շատ հետաքրքիր դասնթացներ ենք անցնում, քանի որ ամեն ինչ կապված էր բնության հետ։

Ահա թե ինչու եմ սիրում իմ գյուղը։