Իմ մայրիկը պատմում է, որ եղինջը շատ օգտակար բույս է և աճում է խոնավ վայրերում:

Մենք՝ երեխաներս, սովորաբար վախենում ենք եղինջից, քանի որ այն «կծում» է, բայց մայրս ասում է, որ եղնջի կծելուց պետք չէ վախենալ, որովհետև այն օգտակար է:

Ինտերնետում կարդացի, որ եղինջի տերևներում մեծ քանակությամբ վիտամիններ կան՝ K, C, B։ Եղինջի տերևներում նաև մրջնաթթու կա, երևի դա է կծելու, կամ մասնագիտական լեզվով ասած՝ այրելու պատճառը։

Կարելի է նաև եղինջով ուտեստներ պատրաստել: Մայրս ասում է, որ պետք է սկզբից լվանալ, որովհետև նրա վրա կարող են միջատներ լինեն: Լվանալուց հետո պետք է կտրատել, տապակել յուղով և ձվով: Կարելի է նաև հում վիճակում ձեռքով զգուշությամբ տրորել, աղ անել և այդպես ուտել:

Իսկ մեր հարևանի կինը պատմում է, որ եղինջն  օգտակար է ստամոքսի խոցի ժամանակ ու նաև ալերգիայի։

Եղինջից կարելի է նաև օճառ պատրաստել: Այդ օճառը շատ օգտակար է չոր մաշկի համար: