Աղքիլիսա վանքը գտնվում է Արարատի մարզի Լանջանիստ գյուղից մի քանի կիլոմետր հեռու։ Այն կառուցվել է միջնադարում՝ 1301 թվականին։ Տեղացիները պատմում են, որ եկեղեցին պայթեցվել է գանձախույզների կողմից՝ գանձեր գտնելու նպատակով։

Աղքիլիսա անունը հետաքրքիր ստուգանաբնություն ունի․ աղ նշանակում է՝ ճերմակ, սպիտակ, իսկ քիլիսա՝ վանք, ստացվում է Սպիտակ վանք կամ Սպիտակավանք։ Նախկինում վանքի տարածքում նաև գյուղ է եղել, որը նույնպես այդպես է կոչվել։

Վանքի աջ կողմում ձոր է, իսկ մյու կողմերում՝ բարձր ժայռեր ու լեռներ։

Վանքի աջ կողմի ժայռերի սկզբնամասում գտնվում է Աղունիկի հորը, որի խորությունը մոտավորապես 15 մետր է։ Հորն այդպես են կոչում բնիկները, որովհետև ժամանակին այնտեղ աղունիկներ են եղել։

Վանքի մոտակայքում մի քաղցրահամ և սառնահամ աղբյուր կա։ Աղբյուրից ներքև մասրենու թփեր, վայրի խնձորենիներ, փշատենի և մեկ նաիրյան բարդի կա։ Բարդին հայրս է տնկել։

Ներկայումս վանքը գտնվում է անմխիթար վիճակում։ 12-13-րդ դարերում կառուցված վանքի ավերակների ծածկն ամբողջապես փլված է։ Վանքի հարևանությամբ 11-14-րդ դարերի գերեզմանոց կա։