Համաձայնեք, որ ոչ բոլոր աղջիկներն են երազում դառնալ դիպուկահար։ Ես այն քչերից եմ, որ ունի այդպիսի երազանք։ Արդեն առաջին քայլերն եմ անում հաճախելով  մեր գյուղի «Պատանի երկրապահ» խմբակ։

Վաղուց երազում եմ ընդունվել ռազմական համալսարան ու դառնալ լավ դիպուկահար։ Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմն ինձ էլ ավելի ուժ տվեց երազանքս իրական դարձնելու համար։

Որոշել եմ ընդունվել Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ «Դիմորդ» գրքից եմ օգտվում՝ քննական առարկաներին ծանոթանալու համար։ Նաև օտար լեզուներ եմ սովորում։

ճիշտ է, դեռ չորս տարի ունեմ դպրոցն ավարտելու համար, բայց երբ ավարտեմ, առաջին իսկ հնարավորության դեպքում կգնամ երազանքիս հետևից։

Կուզենամ Հայաստանում աղջիկներն էլ բանակ գնան։ Ընկերուհիներիս զգալի մասը համամիտ է ինձ հետ։

Անունս լավ հիշեք՝ շատ շուտով ինձ կհանդիպեք լավագույն դիպուկահարների շարքում։