Երևի բոլորիս էլ հայտնի է, թե ինչքան oգտակար է անանուխը:

Անանուխը վայրի բույս է և կենցաղում շատ է օգտագործվում: Այն շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Տատս պատմում է, որ այն ժամանակ, երբ չեն եղել տարբեր դեղամիջոցներ` մարիկ խոտաբույսերից պատրաստված թեյեր են խմել: Դրանցից առանձնանում է անանուխը. այն իջեցնում է բարձր ճնշումը, օգտակար է աղեստամոքսային համակարգի համար: Այն ունի նաև հանգստացնող հատկություն:

Տատիկս նաև պատմում է, որ երբ հին ժամանակներում արյան հետ կապված խնդիրներ են ունեցել, օրինակ՝ մարդկանց արյունը խիտ է եղել և այդ պատճառով նրանց մոտ գլխացավեր և գլխապտույտ է սկսվել, նրանք անանուխից պատրաստված թուրմեր են խմել։ Մի քանի օր խմելուց հետո նրանք մոռացել են գլխացավերի և գլխապտույտների մասին:

Ահա թե ինչպիսի՜ հրաշքներ կարող են գործել վայրի բույսերը: