Իմ գյուղում՝ Խաչիկում, կենցաղային և շինարարական աղբ կարելի է նկատել գրեթե ամենուր: Ինչպես արդեն գիտենք՝ գյուղի աղտոտվածությունը վատ է անդրադառնում մարդկանց և կենդանական աշխարհի առողջության վրա:

Միջավայրն  աղբից մաքրելու համար մարդիկ սովորաբար այրում են աղբը: Աղբը այրելիս առաջանում է մարդու և կենդանիների առողջության համար թունավոր և վնասակար մի շարք նյութեր և գազեր:

Գյուղից քիչ հեռու կա աղբավայրեր: Այն մուտավուրապես 50մ երկարությամբ և 5մ լայնությամբ տարածք է: Այդ տեղը գտնվում է ձորի մեջ, որի կեսն արդեն լցվել է:

Գյուղում իրականացվում է աղբահանություն՝ շաբաթական 1 անգամ: Սակայն գյուղի ծայրամասերում այնքան էլ լավ չի կատարվում, որովհետև տրանսպորտի համար բարվոք ճանապարհ չկա: Աղբահանությունը կատարվում է տրակտորով:

Վատ աղբահանության պատճառով գյուղի բնակիչներն աղբը թափում են իրենց տների հարակից տարածքում, ինչն էլ գարշահոտության պատճառ է դառնում:

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում, շուրջ 700 բնակիչ ունի: Ես էլ նրանցից մեկն եմ. անունս Արամայիս է, 13 տարեկան եմ: Անհանգստանում եմ գյուղիս աղտոտվածության համար: Այս խնդիրը լուծելու համար ես պարբերար հոդվածներ եմ գրում դրա մասին, քանի որ բնությունը պետք է լավ պահել, որովհետև բնությունն է մեզ կերակրում: