Ժամանակին Ղադրլուն ունեցել է 250-300 բնակիչ՝ տարբեր շրջաններից:

Գյուղը քանդվեց և ձևավորվեց անտառ տնտեսություն, իսկ բնակիչները հաստատվեցին հարակից գյուղերում: 1990-ական թվականներին գյուղը կրկին վերականգնվեց և անվանվեց Լանջանիստ: Նախկին բնակիչները վերադարձան և սկսեցին ապրել իրենց տներում:

Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ:

Անասնապահությամբ է զբաղվել նաև Գրիգոր պապս՝ ամեն օր ավելի քան 60 խոշոր եղջերավորներ էր արտը տանում։ Իսկ հիմա նրա գործը հայրս է շարունակում: Թեև եղջերավորների թիվը 30-ն է, այնուամենայնիվ մեծ ջանք ու եռանդ է պահանջվում:

Հայրս պատմում է, որ այս տարի համեմատած մյուս տարիների արոտն ավելի լավ է: Կաթից պատրաստում ենք պանիր և վաճառում: «Վաճառքը գոհացնում է մեզ և մենք ավելի նվիրված ենք աշխատում մեր երեխաների համար»,-ասում է հայրս:

Որոշ ժամանակ անց՝ 2000-ական թվականներին, մարդիկ սկսեցին հեռանալ և հաստատվել տարբեր բնակավայրերում: Իսկ մյուսները մնացին և շարունակեցին ապրել Լանջանիստում:

Արխիվներում Լանջանիստի հիմնադրման տարեթիվ նշվում է 1831 թվականը։ Գյուղի նախնիները եկել են Պարսկահայաստանի Ղարադաղի գյուղերից։ Գյուղը նախկինում ունեցել է Գադիլի, Խդըրլի, Կադիլի, Կատրլու, Ղադրլու անվանումները։ Լանջանիստ է վերանվանվել 1968 թվականին։

Գյուղին մոտ մի քանի հին ավերված եկեղեցու մնացորդներ կան, ոչ շատ հեռու գտնվում է 1301 թվականին կառուսված «Սպիտակվանք» եկեղեցին։

Այսօր գյուղում ապրում է մոտ 15-20 ընտանիք, իսկ մնացած տները կարծես վերածվել են ամառանոցի, որտեղ գալիս, հանգստանում և գնում են: