Թեև ասում են, որ հիմա գիրք չեն կարդում, սակայն ես ընթերցանության մեծ սիրահար եմ։

Մեծեր ու փոքրեր, ձեզ հետ ուզում եմ զրուցել գրքերի հիանալի ու զարմանահրաշ աշխարհի մասին։ Գրքերը մեզ ցույց են տալիս մի աշխարհ, որը մենք չենք կարող պատկերացնել, եթե չսիրենք ու չկարդանք դրանք։

Տանը մենք հարուստ գրադարան ունենք։ Գրքերը շատ բազմազան են․ արկածայինից մինչև պատմական, հեքիաթներից՝ զավեշտալի։

Սիրում եմ գրքերը և սիրում եմ դրանք կոկիկ պահել։ Ես եմ մաքրում դրանց փոշին, ձեռքի հետ էլ արագ աչքի անցկացնում, վերհիշում։

Բոլորին խորհուրդ եմ տալիս գիրք կարդալ։

Ծննդյանս օրը համադասարանցիներս ու ընկերներս ինձ գրքեր նվիրեցին, որոնք ես մի քանի շաբաթվա ընթացքում կարդացի։ Որևէ հեղինակի գիրք ընթերցելիս էլ նրա տուն-թանգարան այցելելու մեծ ցանկություն է առաջանում մոտս։

Մեծ բավականություն ստացա Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան այցելությունից։

Համամիտ եմ և հաստատում եմ, որ գրքերը կրթում և դաստիարակում են, օգնում դժվար պահերն, տալիս բոլոր-բոլոր հարցերի պատասխանը։ Գրքերը նաև մեզ ցույց են տալիս իրականն ու անսպասելին։