Ես խաղաղություն եմ երազում։

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մենք կորցրինք շատ զինվորների, ովքեր հերոսաբար կռվեցին թշնամու դեմ։ Մեր հզոր բանակը խաղաղ ու անառիկ է պահում երկրի սահմանները։

Սահմանին կանգնած մեր քաջ զինվորները պատրաստ են ամեն պահ դուրս գալ թշնամու դեմ՝ պաշտպանել հայրենիքը, իրեց մայրերին ու քույրերին։

Մենք բոլորս պատրաստ ենք կանգնել նրանց կողքին, եթե դրա կարիքը կլինի։ Բանակում ծառայող քաջ զինվորների կյանքի գնով ենք մենք ապրում․ նրանք արթուն են, որ մենք հանգիստ քնենք։

Փա՛ռք ու պատիվ հայոց բանակում ծառայող զինվորներին, խաղաղ ու բարի վերադարձ բոլոր նրանց, ովքեր զինվորական երդում են տալիս հայրենիքի հանդեպ ունեցած իրենց պարտքը անվերապահորեն կատարելու համար։

Ես հպարտ եմ, չէ՞ որ կերտել ենք պատմություն, ունենք ներկա, զարգացման մեծ հեռանկար։