69-ամյա Գյոզալ տատս պատմում  է․ «Ավանդության համաձայն սարի ծամոնը բուժում է հարբուխը և հազը»։

Այն պատրաստում են սնձի կաթից։ Սինձը բույս է, որն արմատների մեջ կաթ է պարունակում։ Սկզբում հավաքում են բույսի կաթը, հետո լցնում տարայի մեջ, ավելացնում ջուր և մոտ 2 օր դնում արևի տակ։

Ապա քամում են ստացված զանգվածը։ Այնուհետև մաստակը գցում սառը ջրի մեջ և պահում սառնարանում։

Սարի ծամենը գուցե ոչ բոլորին է հայտնի։ Դրա պատմությունը սկիզբ է առել դեռևս հին ժամանակներից։ Մարդիկ այն օգտագործել են նաև տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Տեսքից գուցե այնքան էլ հրապուրիչ չէ, մի քիչ էլ դառնահամ է, բայց՝ օգտակար։

Ի դեպ, մի փոքր մաստակ պատրաստելու համար մի քանի տասնյակ սինձ պետք կգա։