Վայոց ձորի բարձրաբերձ լեռների  գրկում է գտնվող այս գողտրիկ գյուղը՝ Արփին։ Հիմնադրվել է 1965-ին։ Ես նույնպես ապրում եմ Արփիում և անչափ շատ եմ սիրում իմ գյուղը։

Արփի, այսինքն՝ Արեգակ, անվանումը ստացել է , քանի որ այստեղ արևոտ է ու շատ շոգ, կլիման՝ չորային։

Արփին գտնվում է Արփա գետի աջ ափին, որտեղ էլ ամռան տապին հաճախ իրենց հանգիստն են անցկացնում բնակիչները։ Գյուղի միջով է անցնում նաև Երևան-Մեղրի միջպետական մայրուղին։

Արփին ունի ավելի քան 1200 բնակիչ։ Առաջին բնակիչները հաստատվել են Գնիշիկ համայնքից, ապա՝ հարակից բնակավայրերից։

Բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, ինչպես նաև մեղվապահությամբ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։

Ես՝ որպես Արփի գյուղի պատանի բնակիչ, ցանկանում եմ, որ գյուղում պատանիների ու երիտասարդների համար բացվեն սպորտային խմբակներ և ժամանցի վայրեր։