Իսկ դուք գիտեի՞ք, որ Հնդկաստանի քաղաքներից մեկում կա մի փողոց, որտեղ ապրում են միայն չինացիներ։ Այս հետաքրքրիր տեղեկատվությունն ինձ ոչ թե համացանցն է տվել, այլ՝ գիրքը։

Հիմա ամառային արձակուրդեր են, ազատ ժամանակ՝  ինչքան ուզես։ Սիրում եմ գիրք կարդալ։ Կարդում եմ աշխարհագրական տարբեր գրքեր։ Ընթերցանությունն ինձ օգնում է, երբ տխուր եմ կամ երբ պարզապես տրամադրությունս ցածր է։ Փորձում եմ կարդալ հնարավորինս շատ գրքեր և բացահայտել այն՝ ինչ մինչ օրս չեմ բացահայտել։

Գիրքը դարձել է իմ մտերիմ ընկերը, հարազատը։

Իմ ամենասիրելի գիրքը Կամսար Ավետիսյանի «Պատանի աշխարհագրագետ»-ն է։ Այն ինձ ծանոթացրեց տիեզերքի, երկիր մոլորակի հրաշքների, աշխարհի մշակույթների և ամբողջ աշխարհի հետ։

Գիրքն այն միակն է, որից ես ստանում եմ յուրահատուկ գիտելիք։

Բոլորին խորհուրդ եմ տալիս օրվա ընթացքում մի որոշ ժամանակ տրամադրել ընթերցանությանը, ձեզ ծանոթացնելով աշխարհին՝ բացահայտելով նրա հրաշքները յուրովի։