Օրերս գնացել էի մեր հարևանուհի տիկին Սոֆյայենց տուն ու հանկարծ նկատեցի մի անծանոթ բույս։ Հարցրի բույսի մասին և նա ասաց, որ անունը ոչ ավել, ոչ պակաս «Փողի ծառ» է։ Ասաց, որ ծառը բուժիչ հատկություններ ունի և խնդրեցի, որ պատմի ծառի մասին։

Ասաց, որ «Փողի ծառ»-ը նաև «երջանկության» ծառ է։ Խնամելը հեշտ է, լույսի ու ջրի նկատմամբ պահանջկոտ չէ, կայուն է վնասակարների և հիվանդությունների նկատմամ։

«Փողի ծառ»-ն օգտակար է նշիկաբորբի (անգինա) դեպքում․ փողածառի 10 տերևի հյութը պետք է քամել, խառնել 200գ ջրին և դրանով կոկորդը ողողել օրական 2-5 անգամ։

Ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեպքում էլ առավոտյան ուտելուց 1 ժամ առաջ կարելի է բույսի 2 տերև լավ ծամելով ուտել։

Թութքի դեպքում օգնում է կիսած տերևը։

Տարիների փորձ ունեցող տիկին Սոֆյայի պատմածից ես հասկացա, թե ինչքա՜ն օգտակար է «Փողի ծառ»-ը։

Վերջում համեստորեն խնդրեցի, որ ինձ համար էլ մեկը տնկի։