Շատ մարդիկ կան, որոնց իսկապես մտահոգում է շրջակա միջավայրի պահպանության հարցը և նրանք փորձում են պահպանել գոնե այն, ինչ մնացել է։ Մարդիկ, մի՛ ոչնչացրեք այն, ինչի շնորհիվ ապրում եք։

Ապրելով բնությանը կից՝ մարդն անլրջության է մատնում բնության պահպանումը, չմտածելով, որ հենց բնության շնորհիվ է կայանում իր գոյությունը։ Ամեն քայլափոխի մարդը փչացնում է այդքան գեղեցիկ բնությունը, իսկ հետո բողոքում աղտոտվածության համար։

Այս խնդիրը կանխելու համար ամեն ոք պետք է մեղավորությունն իր մեջ փնտրի, ոչ թե դիմացինի։ Ի վերջո, աղտոտելով բնությունը՝ մենք վնասում ենք ինքներս մեզ։

Այս խնդիրն ի վերջո շատ լուրջ հետևանքների է հանգեցնելու։ Սակայն եթե վերականգնողական լուրջ աշխատանքներ տարվեն՝ կարող ենք խուսափել նաև հնարավոր աղետներից։

Գործարաններից արտանետված ծուխ, թափոններ, թունաքիմիկատներ․ այս բոլորը հանգեցնելու են մի խնդրի, որ կոչվում է գլոբալ տաքացում։

Խնդիրը մի փոքր մեղմելու համար կարելի է ավելի շատ աղբամաններ տեղադրել, իսկ աղբը տանել վերամշակման։

 

Լուսանկարը՝ Շաղափ համայնքի «Արևորդի» էկոակումբի