Հունիսի 6-ին, Արարատի մարզի Ուրծաձոր համայնքի նորաբաց «Արևորդի» էկո-ակումբի հերթական դասին փաթեթավորված մի տուփ նվեր ստացանք։ Երբ երեխաներով բացեցինք՝ բոլորիս աչի առաջ հայտնվեց լուսանկարչական ապարատ, որով էլ հետագայում նկարել սովորեցինք։

Երեխաներով խոստացանք, որ անսպասելի նվերը կօգտագործենք նպատակային՝ մեր համայնքի բնապահպանական խնդիրները կնկարենք և բոլորին ցույց կտանք, լուծումներ կփնտրենք:

Խմբակում մենք սովորում ենք հանրային լրագրություն, լուսանկարչություն, նաև սոցիալական մեդիայի գործիքներ։ Դրանք մենք կօգտագործենք մեր գյուղի բնապահպանական խնդիրների մասին գրելիս։

Տարիներ առաջ ուզում էի լրագրող դառնալ․ խմբակում հնարավորություն ունեմ ծանոթանալ այս մասնագիտության նրբություններին։

Հույս ունենք, որ շատ շուտով էկո-ակումբի սաներից յուրաքանչյուրս իր ձեռքում կպահի իր սեփական լուսանկարչական ապարատը։ Ինձ էլ ոգևորում է այն փաստը, որ շատ շուտով կկարողանամ իմ համայնքի բնապահպանական խնդիրների մասին պատմել։