Այս տարվա հունիսի 3-ին Արարատի մարզի Ուրծաձոր համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ շախմատի մրցույթ։ Այն նվիրված էր Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան։

Միջոցառմանը ներկա էին մշակույթի տան աշխատակազմից Տաթև Թութունջյանը, Գյուլիզ Նահապետյանը և Գոհար Մարգարյանը, ինչպես նաև շախմատի խմբի ղեկավար Յուրա Միքայելյանը, ովքեր ողջյունի խոսքով ներկայացան մասնակիցներին։ Նրանք երեխաներին խոստացան, որ այսպիսի մրցույթներ հաճախ կկազմակերպվեն։

Մրցույթի հինգ պատվավոր տեղերը զբաղեցրին՝ Դավիթ Ալեքսանյանը, Աշոտ Գևորգյանը, Գառնիկ Ստեփանյանը, Հայկ Ստեփանյանը, Կարեն Ղազարյանը և Լիլիթ Ալեքսանյանը։ Ի դեպ, Լիլիթը շախմատի խմբակ հաճախող միակ աղջիկն է։

Հողթողները պատվոգրեր ստացան։

Միանալով շնորհավորանքներին՝ նրանց ցանկանում եմ նորանոր հաջողություններ։