Բարև սիրելի պատանի։

Ես Տաթևն եմ։ Դեռ վաղուց էի ուզում քեզ պատմել իմ փոքրիկ գյուղի՝ Ուրծաձորի առօրյայի և այդ գյուղի խնդիրներով մտահոգ պատանիների մասին։

Ուրծաձորն իմ ծննդավայրն է, մի փոքրիկ գյուղ, որի մասին դու գուցե լսել ես, գուցե՝ ոչ։ Երևանից ոչ շատ հեռու այս կանաչ գյուղըն օր-օրի զարգանում և նոր կյանք է մտնում։ Այստեղ կյանքն իսկապես ակտիվ է։ Այստեղ գալով դու կծանոթանաս գյուղի պատմությանը, պատմական վայրերին, գյուղի այսօրին ու շատ հյուրասեր բնակիչների հետ։ Կտեսնես, որ այստեղ ոչ միայն ապրում են, այլև մտահոգ են գյուղի ապագայով, ոչ միայն մեծերը, նաև՝ փոքրերը։
Ես էլ շատերի պես մտահոգ եմ իմ գյուղի կյանքով, բայց առիթ չի եղել մասնակիցը լինելու գյուղում տեղի ունեցող իրադարձություններին։

Այսօր ես ունեմ այդ հնարավորությունը, քանի որ գյուղի համայնքային կենտրոնում բացվել է «Արևորդի» էկո-ակումբ ու ես արդեն հաճախում եմ։

Երբ առաջին անգամ կարդացի հայատարարությունը, մտածում էի, թե չեմ կարողանա մասնակից լինել, բայց հետո, ամեն ինչ ավելի լավ դասավորվեց։ Այստեղ ես ունեցա նոր ընկերներ ու ավելի շատ սկսեցի կապվել բնությանը։

Գալով այստեղ՝ դու էլ կծանոթանաս խուճուճ Արթուրի, ժպտերես Մհերի ու բոլորիս անունները լավ հիշող Արմենի հետ։ Նրանց հետ միասին դու կիմանաս շատ ու շատ ավելին, լրագրության և լուսանկարչության գաղտնիքների մասին ու որ ամենակարևորն է, կարող ես հարցեր բարձրացնել ու դրսևորել քեզ ինքնուրույն։

Հիմա կյանքումս ինչ-որ մի բան փոխվել է և ես էլ արդեն մտածում եմ իմ լուսավոր ապագայի մասին։ Գիտեմ, հիմա կմտածես, թե ինչի եմ այս ամենը քեզ պատմում։

Սիրելի պատանի, ուզում եմ որ դու էլ մասնակիցը լինես այս հնարավորությանն ու փորձես կյանքիդ մեջ ինչ-որ հետաքրքրություն գտնել հենց մեզ հետ։