Ինձ համար ամեն գույն ունի իր գեղեցկությունն ու նշանակությունը։ Կապույտը երկնային խաղաղության գույնն է, կանաչը՝ բնության, իսկ կարմիրը տրամադրություն է ստեղծում և ավելի է ոգևորում աշխատանքիս մեջ։

Ես  Քրիստինեն եմ։ Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել նկարչությամբ, այն իմ հոբին է։ Ես ունեմ շատ գեղեցիկ նկարներ։ Նկարներս ներկում եմ վառ և գեղեցիկ գույներով։

Երբ բարկացած եմ լինում՝ սկսում եմ նկարել և բարկությունս անմիջապես անցնում է։ Շատ եմ սիրում նկարչությունը, բոլորին խորհուրդ եմ տալիս նկարել, որովհետև նկարչությունը շատ հետաքրքիր և հաճելի զբաղմունք է։