Թութը հասնում է հունիս-հուլիս ամինսերին։ Թթահավաքը տևում է շուրջ երկու ամիս։ Այդ ընթացքում թութը թափում են 6-7 անգամ։

Առաջին թափի թութը դեռ բավականաչափ քաղցր չի լինում և այն հիմնականում օգտագործում են օղի թորելու համար։

Չորորդ-հինգերորդ թափերն օգտագործում են դոշաբի համար, իսկ դրանից հետո թութը թափվում է թթաչիր պատրաստելու համար։

Վերջին թափը կոչվում է չամաչաթախ, որի թութը չորացնում են ձմռան համար։

Թթի մասին շատ ավանդազրույցներ կան։

Ասում են մի ժամանակ թագավորը հրամայում են կտրել բոլոր թթենիները։ Բոլորը կատարում են նրա հրամանը՝ բացի մի ծեր կնոջից։ Նա մի արու զավակ ուներ և մի թթենի։

Նա թաքցնում է թթենին խաղողի որթերի մեջ ու գաղտնի խնամում։ Թթից նա օղի է թորում։

Օրերից մեկ օր թշնամի է հայտնվում երկրում և թագավորին ուժեղ երիտասարդներ են հարկավոր լինում։ Ծեր կնոջ որդին, որ բարեկազմ մի դյութազն էր դարձել, որոշում է պաշտպանել հայրենի հողը և գնում է մենամարտի։

Մայրը որդուն իր թորած թթի օղուց է խմեցնում և ուղարկում կռվի։

Որդին հաղթում է։ Թագավորը զարմանալով տղայի հաղթանակի վրա՝ ուզում է իմանալ այդ ուժի գաղտնիքը։ Տղան պատմում է թթենու և նրանց պատրաստած կախարդական խմիչքի մասին։

Թագավորը հրամայում շատ թթենիներ տնկել երկրով մեկ։