Թթու լավաշը պատրաստում են տարբեր մրգերից՝ խնձոր, սալոր, դեղձ և ծիրան:
Ես ամենաից շատ սալորից պատրաստված լավաշն եմ սիրում, որովհետև այն բնական թթվայնություն ունի, ինչը ես շատ են սիրում:

Տատիկս պատմում է թթու լավաշ պատրաստելու ձևը։ Այն շատ հեշտ է։ Նախ պետք է մաքուր լվանալ մրգերը, կորիզներն առանձնացնել և լցնել տարայի մեջ, վրան ավելացնել ջուր և դնել կրակին։ Զանգվածը պետք է եռացնել այնքան մինչև փափուկ զանգված ստացվի։ Այնուհետև պետք է սպասել որ զովանա, քամել քամիչով և տարածել առանձին պոլիեթիլային տոպրակի վրա և չորացնել 1-2 օր:

Թթու լավաշն ուտում են փլավի հետ։

Շատ եմ սիրում նաև ընկույզով պատրաստված թթու լավաշ։ Դա պատրաստելու համար պետք է արդեն չորացած թթու լավաշի վրա մեղր քսել և մանր կտրատած ընկույզ լցնել, այնուհետև փաթաթել, կտրատել և մատուցել։