Վայոց ձորի մարզի Արփի գյուղը հարուստ է առողջարար խոտաբույսերով եւ հատապտուղներով: Խոտաբուսերից են՝ ուրցը, անանուխը, երիցուկը, մայրամախոտը, եղինջը: Իսկ հատապտուղներից են՝ սեւ մասուրը, կարմիր մասուրը, պանրուկը: Դրանք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար: Օրինակ՝ մրսածության ժամանակ շատ օգտակար են ուրցի, անանուխի, երիցուկի թեյերը եւ մասուրի հյութը, քանի որ դրանք բարձրացնում են դիմադրողականությունը եւ կարճ ժամանակում լավացնում են օրգանիզմի աշխատանքը:

Պանրուկից էլ կոմպոտներ են պատրաստում, որոնք շատ օգտակար են սիրտ-անոթային համակարգի համար: Կարմիր եւ սեւ մասուրները չորացում են կամ դրանցից կոմպոտներ պատրաստում: