Մեր տանը իսկական դեղատուն է աճում, որտեղ ամեն բան ալոենից է պատրաստվում։ Ալոենը շատ տարածված սենյակային բույս է, սակայն քչերը գիտեն դրա օգտակարության մասին։

Մայրիկս պատմում է, որ ալոենն օգտակար է մաշկի, մազերի, արևային այրվածքների, թեփի, մրսածության դեպքում:

Նա ասում է, որ մազերի խնամքի և թեփի համար կօգնի հետևյալ խառնուրդը․ 2 թեյի գդալ ալոենի հյութ, 2 թեյի գդալ տզկանեփի (գերչակ) յուղ, 2-3 կաթիլ կիտրոնի հյութ և 2 թեյի գդալ մեղր: Խառնուրդը տաքացնել գոլորշու վրա և միաժամանակ խառնել:

Ստացված խառնուրդը պետք է քսել մազերին և 30 րոպե հետո լվանալ գոլ ջրով:

Արևային այրվացքը ավելի շուտ կբուժի ալոենի հյութը: Այն պետք է բամբակով քսել վերքին:

Իսկ մրսածության համար ալոենի հյութը պետք է կաթեցնել քթանցքները՝ օրական 4 կաթիլ։ Կաթիլները բուժում են բորբոքումը, թեթևացնում շնչառությունը, մաքրում քթի խոռոչները:

Սա դեռ ամենը չէ։ Մնացածի մասին էլ հետո կպատմեմ։