Սուջուխ կամ շարոց: Այս ավանդական հայկական քաղցրավենիքը պատրաստել են դեռ շատ վաղուց:

Պատրաստման համար տատիկս և մայրիկս թելի վրա են անցկացնում ընկույզի միջուկը և չորացնում։ Այնուհետև պատրաստում են խյուս։

Խյուս պատրաստելու համար անհրաժեշտ է ցորենի ալյուր, ջուր, խաղողի շիրա կամ դոշաբ, հիլ, դարչին և մեխակ։

Խյուս պատրաստելու համար անհրաժեշտ է ալյուրը և ջուրը խառնել աստիճանաբար, եփել, ավելացնել դոշաբը։ Եփելն ավարտելուց 10 րոպե առաջ շփոթի մեջ լցնել ծեծած դարչինը, մեխակը և հիլը:

Թելի վրա անցկացված ընկույզի շարանները պետք է թաթախել շփոթի մեջ, կախել պարանից և թողնել չորանա։

10-12 օր չորանալուց հետո այն արդեն պատրաստ է։